Լրահոս

04.06.2011 13:08


Գասպարին շարունակում է բարձրաձայնել. «Զոն նայողի լակոտի տեղը Ազատության հրապարակի հարթակը չէ»

Գասպարին շարունակում է բարձրաձայնել. «Զոն նայողի լակոտի տեղը Ազատության հրապարակի հարթակը չէ»

Ինչպես նախապես տեղեկացրել էինք, ՀԱԿ ակտիվիստՎարդգես Գասպարին քաղբանտարկյալ Արա Հովհաննիսյանին նարկոման, գող, ավազակ և փալաս էր անվանել՝ պահանջելով նրան հեռացնել ՀԱԿ–ից։

Գասպարին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում «Քաղբանտարկյալները» խորագրի ներքո ներկայացնում է իր հուշերը։

Նա մասնավորապես գրում է.

«Մի օր Կոնգրեսից դուրս էի գալիս, որ մեկը կանչեց. նախկին քաղբանտարկյալներից էր. «Նուբարաշենում» 1-2 ամիս եղել էինք կից խցերում, իրար հետ հարևանություն էինք արել` թերթ տվել–առել, մեկ-մեկ խոսել, բայց երբեք իրար չեինք տեսել: Հենց միջանցքում հազիվ էինք մի քիչ խոսել, որ խնդրեց` իրեն օգնեմ եվրոպական որևե երկրում ապաստանություն ստանա: Ասացի, որ նախ չունեմ այդպիսի հնարավորություն, բայց ինչու է ուզում գնալ: «Ինձ անընդհատ հետևում են. գյուղում զաբոռից էն կողմ մեկը միշտ հետևում ա ինձ, քաղաք եմ գալիս՝ նույն մարդն ա ամեն տեղ...»,– պատմեց նախկին քաղբանտարկյալը: Մսաղաց «Նուբարաշենը» իր գործը արել էր. մարդը ակնհայտ ստացել էր լուրջ հոգեկան խանգարում: Ու ես մտածում եմ՝ ինչ անեմ: Սարկոզիին, ԵԽԽՎ նախագահին նամակ գրել ենք արդեն: Չանեմ մի նամակ գրեմ Անգելա Մերկելին...Չգիտեմ»։

«Մի քանի ամիս առաջ կալանավայրում հանդիպեցի քաղբանտարկյալներից մեկին. հարցրի իրա որպիսիությունը։ Ասաց՝ վատ չի, գողերի օգնությամբ լուծում է իրեն հարցերը: Ասացի` ա՛յ ընկեր , դու քաղբանտարկյալ ես, ի՞նչ գործ ունես գողերի հետ։ Վրդովվեց, թե՝ ի՞նչ ես ասում, սաղ գողերն են մեզ նայում, սաղ հարցերը իրանք են լուծում, սաղ... Մեկ–երկու ամիս հետո նրա եղբայրը ձերբակալվեց գողության համար, և ես չզարմացա` գողերի լավությունը պետք էր փոխհատուցել: Կալանավայրը մսխեց ևս մեկ քաղբանտարկյալի»։

«2008 թվի մարտի 7-ին կարանտինից ինձ տանում էին խուց: Միջանցքում ծանոթացա ևս մեկ քաղբանտարկյալի հետ, որ միևնույն խուց էինք փոխադրվում: Ներս մտանք խուց, ճնշող մթնոլորտ էր. մի այլանդակ՝ ուռռած, մյուսները՝ գողական դերերում: Խցի շեֆն էր ոմն Վալոդ կիլերը: Հազիվ մի քանի րոպե էր անցել, որ ինձ տարան հարկի տեսուչի մոտ, իսկ 10-20 րոպե հետո, որ վերադարձա, արդեն քաղբանտարկյալ ընկերոջս մշակել-ահաբեկել էին այն աստիճան, որ ինձ հետ խոսելիս-ինֆորմացիա փոխանակելիս նայում էր մյուսների դեմքին, որ ստուգի` արդյոք սխալ բան չի՞ անում... (մթնոլորտը կալանավայրում այդպիսին էր 2008-ի մարտին): Ինձ էդ խցից փոխադրեցին այլ խուց, և ես այս ընկերոջը մեկ էլ տեսա 2010 թվի հունվարյան մի օր: Զանգեց, հանդիպեցինք Սարյանի արձանի մոտ. նյութական ծանր վիճակում էր։ Ասաց՝ չունի նույնիսկ տրանսպորտի փող, օգնություն էր խնդրում...

Նստել–խոսելուց հետո իմացա, որ ներման խնդրագրով է դուրս եկել. չէր դիմացել կալանավայրի դաժան պայմաններին։ Հոգեբանական ճնշումների մասին չասաց, բայց ասաց` տեսա՝ ոտի վրա ձեռից էթում եմ, ստորագրեցի, դուրս եկա...

Հետո պատմեց, որ կալանավայրում չերեզ-չերեզներով գողերի հետ էր ոտ գցում, և ուրիշները իրեն հարգում էին, սակայն չբացատրելով, որ այդ պայմաններում ինչու էր «ոտքի վրա ձեռքից գնում»: Մի քանի անգամ իրեն հանդիպեցի, ամեն անգամ նրանից փչում էր օղու հոտը... Մի անգամ էլ 1-2 ժամ ուշացումով եկավ, գնացել էր արյուն վաճառելու` 8000 դրամ կես լիտրի դիմաց (եթե չեմ սխալվում): Ներքաշված էր ղումարի մեջ դեռ կալանավայրից. ընտանիքը լքել էր նրան արդեն։ Վաղ թե ուշ նորից է հայտնվելու կալանավայրում` արդեն որպես դասական հանցագործ: Կալանավայր-մսաղացը լուրջ փորձություն էր շատերիս համար»։

Իսկ «Տիգրան Մեծի Վովան, ադիդասի Վովան կամ Վլադիմիր Առաքելյանի տեսակը» խորագրի ներքո Վարդգես Գասպարին կրկին հիշատակել է Արա Հովհաննիսյանին և գրել.

«2008 թվի ապրիլի   -ին  «Նուբարաշենի»  N 20 խցում զուգարանի կոյուղու խցանումից և իմ համապատասխան դիմում-բողոքից հետո ինձ փոխադրեցին N 42 խուց, որտեղ առաջին անգամ հանդիպեցի Տիգրան Մեծի Վովային: Նա մի անգամից ինձ հետ վերաբերվեց հարազատի պես՝ այլոց հասկացնելով իմ յուրային լինելու հանգամանքը:

Ես նրա հետ միասին ընդամենը 1-2 օր եմ եղել միևնույն խցում (հենց էն ժամանակ նրա վրայից հանվեց մեղադրանքը, ազատվեց և գնաց): Գնալուց էլ իր քնելու տեղը տվեց ինձ, ինչը  կալանավայրում մեծ լավություն է համարվում:

Վլադիմիր Առաքելյանն ուներ պատկառելի ազդեցություն այլ կալանավորների վրա: Ինքը լավ հարաբերություններ ուներ ինչպես ադմինիստրացիայի, այնպես էլ զոն նայողի հետ: Խցում նրա գտնվելու շրջանում տիրում էր կարգ ու կանոն. 1-2 իրենց երևակայող հանցագործներն իրենց պահում էին քիչ թե շատ պարկեշտ:

Եթե կան անտեղյակներ, ասեմ, որ Վլադիմիր Առաքելյանը լեգենդար Տիգրան Մեծ ջոկատի դաշտային 5 հրամանատարներից մեկն էր, հրամանատարներից մեկ ուրիշը Արա Հովհանիսյանի հայրը` Սմբատ Հովհանիսյանն էր:

Հիմա ես անդրադառնամ այն զրույցին, որ մենք ունեցանք մայիսի   -ին, և դու, հարգելի Վովա, ինձ «հորդորեցիր», որ էլ բան չասեմ Արայի մասին  (ինքը մեր էրեխեն ա): Ես փորձեցի ասել, որ եթե Արան լիներ նույնիսկ իմ եղբայրը, ես նրան չէի խնայի, նա պետք է պատժվեր:

Ինձ հասկանալի է, որ դու ախպերությունը հարգող, առավել ևս մարտական ընկերոջդ սատարող մարդ ես, դա քո տեսակն է: Ամենայն հավանականությամբ էլ ինձ ապերախտ ես համարում, որ անտեսում եմ քո լավությունը:

Ես մարդու այլ տեսակ եմ, և հավատում եմ, որ մեր ժողովրդին մատուցած ծառայության համար մենք իրավասու չենք մեզ արտոնայլ համարել (եթե արտոնություններ պիտի տրվեն, դա նույնպես պետք է կարգավորվի օրենքով):

Ինչպես տեսնում ես, հակառակ նրան, որ դու ինձ ստախոս և պրովոկատոր ես հայտարարել, և իմ ասածները՝ ցնդաբանություն, սակայն ես երևի քեզանից չեմ էլ վիրավորվել, և այսօր էլ մեծ հարգանքով եմ վերաբերվում քեզ ու քո ունեցած ավանդին: Ինչո՞վ պետք է հատուցեմ պարտքս։ Քեզ հաստատ ասեմ, որ ոչ մարդկային արժանապատվությամբ, հատկապես` ոչ այլ մարդու արժանապատվությունը ոտնատակ տալը անտեսելու միջոցով: Արա Հովհանիսյանի մասին իմ ասած բոլոր գնատականները մնում են ուժի մեջ: Զոն նայողի լակոտի տեղը Ազատության հրապարակի հարթակը չէ: Սա էն գինը չէ, որ ՀՀ քաղաքացին վճարի նույնիսկ պատերազմի հրամանատարի ունեցած ավանդի համար: Ի վերջո, Շմայսը, Լիսկան և հատկապես Մանվելը ոչ պակաս ներդրում ունեն պատերազմում, իսկ մենք այսօր նաև  նրանցից ձերբազատվելու նպատակ ենք հետապնդում»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը