Լրահոս

06.06.2011 11:17


ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դիտարկման ժամանակ անցնելու են ղարաբաղա–ադրբեջանական շփման գիծը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դիտարկման ժամանակ անցնելու են ղարաբաղա–ադրբեջանական շփման գիծը

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ ղարաբաղա–ադրբեջանական զորքերի շփման գծում դիտարկում է իրականացվելու։

Հայկական կողմից դիտարկումը անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Անտալ Հեդրիչն ու Խրիստո Խրիստովը։

Հակառակորդի կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը և դաշտային օգնական Մարիուս Պուոձիունասը։

Դիտարկման ժամանակ նախատեսվում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցչի  դաշտային օգնականները կանցնեն զինված ուժերի շփման գիծը։

Տեղեկացնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը կիրակի ժամանել է Բաքու։ Սպասվում է, որ Բաքու կժամանեն նաև ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները՝ Ռոբերտ Բրադկեն և Բեռնար Ֆասիեն։

Այս խորագրի վերջին նյութերը