Լրահոս

06.06.2011 12:25


Ուղևորը մահացել է

Հունիսի 6-ին ոստիկանության Արտաշատի բաժնում  հաղորդում է ստացվել, որ ժամը 01.30-ի սահմաններում 26-ամյա Աշոտ Մ.-ի վարած «ՎԱԶ-21112»  մակնիշի ավտոմեքենան Լանջազատ գյուղից դեպի Ազատի ջրամբար տանող ճանապարհին շրջվել է, ինչի հետևանքով ուղևորը` 25-ամյա Երվանդ Ավագյանը,  հիվանդանոց տեղափոխելիս մահացել է:

Կատարվում է քննություն:  

Այս խորագրի վերջին նյութերը