Լրահոս

06.06.2011 13:58


Ֆելիքս Խաչարյան. «Յուրաքանչյուր օրը մենք համարում ենք կորած»

Ֆելիքս Խաչարյան. «Յուրաքանչյուր օրը մենք համարում ենք կորած»

Այսօր լրագրողների հետ հանիպում է ունեցել ՀԺԿ վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը, ով ընդգրկված է ՀԱԿ–ի՝ իշխանությունների հետ բանակցությունների գնացող պատվիրակության կազմի մեջ։

Այն հարցին, թե ինչ պատճառով ՀԱԿ–ը այսքան շտապողականությամբ ձևավորեց իշխանությունների հետ բանակցությունների գնացող պատվիրակության կազմը՝ Ֆ. Խաչատրյանն ասել է՝ մեր երկրի իրավիճակը կարգավորելու համար թանկ է ամեն մի օրը.

–Յուրաքանչյուր օրը մենք համարում ենք կորած, եթե մեր հանրապետությունում չի կարգավորվում ներքին և արտաքին վիճակը։ Գտնում ենք, որ օր առաջ անհրաժեշտ է այս հարցերին լուծում տալ։

ՀԺԿ վարչության քարտուղարն ընդգծել է, թե իրենք չեն ձգտում իշխանության, այլ ուզում են, որ ձևավորվի օրինական իշխանություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը