Լրահոս

06.06.2011 15:48


Յովանովիչը հանդիպել է Քոքոբելյանի հետ

Այսօր Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչն այցելել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակ և հանդիպել այդ կուսակցության ղեկավարության հետ: «Ազատ դեմոկրատների» հիմնադիրները ՀՀՇ-ի պառակտումից հետո է ստեղծվել՝ ՀՀՇ նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական հիմնախնդիրներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել են Հայաստանում դեմոկրատական արժեքների զարգացման հեռանկարները, հասարակության մասնակցության դերը որոշումների կայացման գործընթացում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը