Լրահոս

06.06.2011 16:00


Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։

Հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի ու հայ–ադրբեջանական հակամարտությունների կարգավորման ներկա իրավիճակին ու հեռանկարներին վերաբերող հարցեր։

Տեղեկացնենք նաև, որ հունիսի 9–ին ԵԱՀԿ համանախագահները կժամանեն Երևան, ովքեր կհանդիպեն նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը