Լրահոս

07.06.2011 10:28


Գիտնականները կբացահայտեն՝ որտեղից է մեր երկրում հայտնվել մատերիան, և ուր է անհետացել նրա հակապատկերը

Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի գիտնականներին հաջողվել է 16 րոպե պահել  առեղծվածային հակամատերիան։ Այսքան երկար այն պահել դեռ ոչ ոքի չէր հաջողվել։

Իրականում  Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնում հենց դրա համար են փորձարկումներ անցկացնում բարձր լիցքավորված մասնիկների արագացուցիչում։

Ֆիզիկոսների խոսքերով՝ այս իմաստով 16 րոպեն մի ամբողջ հավերժություն է։ Սա հնարավորություն է տալիս համոզվելու, որ աշխարհի  մասին ձևավորված պատկերացումները ճիշտ են և համապատասխանում են իրականությանը։

2010թ. նոյեմբերին Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի ֆիզիկոսներին առաջին անգամ հաջողվել էր պահել հակամատերիայի ատոմը։ Սկզբում դա ընդգրկել է վայրկյանի 6–րդ մասը։ Հետո մագնիսական որոգայթում հակամատերիան ընդգրկել է վայրկյանի  1/10 մասը, որից հետո ատոմներն ինքնաոչնչացվել են։ Բայց նույնիսկ  այդ կարճատև ժամանակը գիտնականներն անվանել են մեծ առաջընթաց։

Հակամատերիան առաջին անգամ կարողացել  են ստանալ 15 տարի առաջ, բայց տեղի էր  ունենում միկրոպայթյուն, և հակաջրածինը հայտնվելուն պես անհետանում էր։ Եվ ահա այսօր, եթե հավատանք ֆիզիկոսներին, նրանք վերջապես կարող են անցնել տիեզերքի ամենագլխավոր  առեղծվածի ուսումնասիրմանը՝ որտեղից է մեր երկրում հայտնվել մատերիան, և ուր է անհետացել  նրա հակապատկերը։

Այս խորագրի վերջին նյութերը