Լրահոս

07.06.2011 14:55


Լյուդմիլա Սարգսյան. «Չեմ ասում, որ ՀԱԿ–ը մեծամասնություն կվերցնի»

Լյուդմիլա Սարգսյան. «Չեմ ասում, որ ՀԱԿ–ը մեծամասնություն կվերցնի»

Քաղաքապետի ընտրությունների սցենարի կրկնությունը ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը բացառում է։

Ես բացառում եմ, որ ՀԱԿ–ը կարող է պարտվել արտահերթ ընտրությունների պարագայում։ Չեմ ասում, որ ՀԱԿ–ը մեծամասնություն կվերցնի։ Բնականաբար, եթե ընտրութունները լինեն կեղծիքներով ու բռնություններով, ՀԱԿ–ը կպարտվի, կլինեն թափանցիկ ու արդար ընտրություններ՝ ՀԱԿ–ը զգալի ձայներ հավաքելով՝ լրջագույն դերակատարություն կունենա ապագա խորհրդարանում,–ասել է նա։

«Կմասնակցի՞ ՀԱԿ–ն այնուամենայնիվ հերթական ընտրություններին, թե՞ ոչ» հարցին ի պատասխան՝ նա բացառել է հերթական ընտրությունները։

Մենք խոսում ենք բացառապես արտահերթի մասին։ Ես չեմ էլ ուզում վատագույնը տեսնել, որովհետև գիտեմ, որ լինելու են արտահերթ ընտրություններ,–ընդգծել է նա։

Ինչ վերաբերում է հավանականությանը, որ բանակցությունների ընթացքում ՀԱԿ–ը կարող է համաձայնել արտահերթ ոչ թե նախագահական, այլ խորհրդարանական ընտրություններին, ՍԴՀԿ ատենապետն ասել է, թե երբ կձևավորվի պատվիրակությունը, ու իշխանությունն էլ կներկայանա իր օրակարգով, այդ ժամանակ էլ կքննարկվեն թե՛ արտահերթ նախագահական, թե՛ արտահերթ խորհրդարանական ընտրությունները.

Քանի դեռ չկա պատվիրակություն, ու բանակցային գործընթաց տեղի չի ունենում, անիմաստ է խոսել ինչ–որ զիջումների կամ համաձայնությունների մասին։ Կլինի պատվիրակություն՝ կփորձենք գտնել լուծումներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը