Լրահոս

07.06.2011 15:55


Հմայակ Հովհաննիսյան. «Լևոն Տեր–Պետրոսյանն իր այս քայլերով վնասում է միայն ինքն իրեն»

Հմայակ  Հովհաննիսյան. «Լևոն Տեր–Պետրոսյանն իր  այս քայլերով վնասում է միայն ինքն իրեն»

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ  Հմայակ Հովհաննիսյանը «7օր»–ի հետ զրույցում անդրադառնալով ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի՝ 2008թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կոլիցիա կազմելու և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի՝ իշխանությունների հետ երկխոսության գնալու  զուգահեռներին՝ ասել է, թե այդ նմանությունները մերկապարանոց հայտարարություններ են։

–Արթուր Բաղդասարյանի քայլին հետևեց այն, որ  վիժեցվեց երկրորդ փուլի հնարավորությունը, որովհետև  եթե Արթուր Բաղդասարյանը այդ քայլին չդիմեր, այլ հավաստիացումներ տար Սերժ  Սարգսյանին, որ նա գնա երկրորդ փուլ, ինքը  կպաշտպանի  Սերժ Սարգսյանի թեկնածությունը, կօգնի, կաջակցի նրան, ապա Սերժ  Սարգսյանը  կգնար  երկրորդ փուլի, և  հնարավոր  կլիներ  երկրորդ փուլի  անցկացման միջոցով պարպել  լարվածությունը և խուսափել մարտի 1–ի իրադարձություններից,–ասել է նա։

Ըստ  Հմայակ Հովհաննիսյանի՝ Լևոն Տեր–Պետրոսյանն իր  այս քայլերով վնասում  է միայն ինքն իրեն և ՀԱԿ–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը