Լրահոս

07.06.2011 18:14


Թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով

Հունիսի 6-ին, ժամը 15.30-ի սահմաններում, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողները թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով Ֆուչիկի և Մարգարյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 39-ամյա Սերգո Լ.-ին, որի մոտ հայտնաբերվել է ափիոնի նմանվող 0,7 գ զանգված:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սերգո Լ.-ն թմրամիջոցը ձեռք է բերել 39-ամյա Ռազմիկ Գ.-ից:
Նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Ռազմիկ Գ.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն:
Պարզվել է, որ նա հունիսի 6-ին 2 գ ափիոն է ձեռք բերել ոմն Մուկուչից, որից 1 գրամն իրացրել է նախկինում դատապարտված, 35-ամյա Հայկ Խ.-ին:
Վերջինս ժամը 17.30-ի սահմաններում բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն:
Ձեռնարկված հետագա միջոցառումներով պարզվել է, որ Մուկուչը Երևանի բնակիչ, նախկինում դատապարտված 39-ամյա Մկրտիչ Հ.-ն է, ումից 2011 թ. ապրիլ-հունիս ամիսներին, պարբերաբար, 1 գրամը 20.000 դրամով ափիոն թմրամիջոց է ձեռք բերել Ռազմիկ Գ.-ն:
Նույն օրը, ժամը 18.10-ի սահմաններում, Մկրտիչ Հ.-ն Դավիթաշեն թաղամասում գտնվող  խաղատնից բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:

Այս խորագրի վերջին նյութերը