Աշխարհ

01.06.2021 22:20


Թուրքիայում առաջին անգամ կբացվի «Կատուների թանգարան» (լուսանկար)

Թուրքիայում առաջին անգամ կբացվի «Կատուների թանգարան» (լուսանկար)

Թուրքիայում առաջին անգամ «Կատուների թանգարան» կբացվի: Այս մասին հայտնել է Էսքիշեհիրի (Թուրքիայի հյուսիս-արևմուտք) քաղաքապետ Յըլմազ Բյույուքերշենը:

Բյույուքերշենը հայտնել է, որ թանգարանի բացման աշխատանքները սկսել են այն բանից հետո, երբ թուրք արվեստագետ Բերնա Թյուրեմենը քաղաքապետարանին է նվիրել կատուների նկարների, քանդակների, խաղալիքների և տարատեսակ իրերի իր հավաքածուն, որը վերջինս ձեռք է բերել աշխարհի տարբեր երկրներից վերջին 50 տարիների ընթացքում:

Քաղաքապետի խոսքով՝ այժմ ընթանում են թանգարանի բացման աշխատանքները:

Աղբյուրը՝ ermenihaber.am

E2TH-d1XIAI5OEP E2TH-dSWUAQgaXq-750x1000 E2TH-epWQAMG59C

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը