Քաղաքական

02.06.2021 17:05


Այսօր բանակցության են ուղարկել մի մարդու, ում բանակցությունների վերջնակետը եղել է այն, որ 6 նոր գերի ենք ունեցել․ Բորիս Ավագյան

Այսօր բանակցության են ուղարկել մի մարդու, ում բանակցությունների վերջնակետը եղել է այն, որ 6 նոր գերի ենք ունեցել․ Բորիս Ավագյան

Այսօր հայկական կողմից բանակցությունների են ուղարկել Արշակ Կարապետյանին, իսկ մենք բոլորս շատ լավ գիտենք, թե Կարապետյանը ոնց է հայտնվել իր պաշտոնում։ Գիտենք, թե նա ոնց է դառել ԳՇ պետի առաջին տեղակալ։ Այս մասին քիչ առաջ ՌԴ դեսպանատան մոտ մեկնարկած ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Բորիս Ավագյանը։

«Ռուսաստան են ուղարկում բանակցելու մի մարդու, ում հանդեպ այնտեղ շատ բացասական վերաբերմունք կա։ Իսկ նա հիմա պետք է այնտեղ բանակցի մեր երեխաների վերադարձի հարցու՞մ, հա՞։ Այո, ես ունեմ իմ թեկնածուն, ես կարծում եմ, որ այսօրվա բանակցային հանդիպմանը մեր կողմից պետք է ուղարկեին գեներալ Մարտիկյանին։ Ես ուղղակի համոզված եմ, որ նա շատ ավելի լավ կբանակցեր, քան Արշակ Կարապետյանը։ Կարապետյանը երկու շաբաթ գնում է սահմանագիծ բանակցում է, իսկ մենք հետո տեսնում ենք, որ իր բանակցությունների վերջնակետը եղավ էն, որ մենք նոր 6 ռազմագերի ունեցանք։ Ուրեմն փաստ է, չէ, թե ինչու չպետք էր էդ մարդուն ուղարկել ։ Իհարկե, պետք է ուղարկեին Մարտիկյանին ու նաև ԱԱԾ տնօրեն պրն Աբազյանին»,-ասաց Բորիս Ավագյանը։

Տեսանք՝ ինչպես էին պահել տղերքի դիակները։ Այդպես պետք է պահեի՞ն մեր երեխաների դիակները։ Պատերազմի ժամանակ, որ կանգնում ու ասում էր՝ հարգելիներս գնացեք կռվեք հայրենիքի համար, հիմա այս երեխաները, որ գնացել ու մահացել են, սրա՞ն էին արժանի։ Այս մասին ասաց ԱՀ ԱԻՊԾ նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը ։

«Ինչ մնում է գործող իշխանություններին, ես կասեմ, որ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ բաներ է խոստացել և հիմա բերում են թուղթը, որտեղ գրված են նրա խոստումները և ասում, որ ստորագրի։ Ես ունեմ տեղեկություններ, որ այդ խոստումներն ադրբեջանական կողմին տրվել են։ Մենք տեսնում ենք դա և նա էլ անձամբ խոստովանեց։ Դեռ լավ է, որ Միքայել Մինասյանը եսիմ որտեղից այդ փաստաթղթերը ճարում, հրապարակում է և գոնե այդպես ենք իմանում։ Հրապարակում է, մյուս օրն էլ վարչապետի պաշտոնակատարն ասում է՝ ճիշտ է ասում, իսկապես կա լավ թուղթ։ Ի՞նչն է լավ։ 7 ամիս է՝ խոսք ես տալիս, որ երեխեքը հետ են գալու, ու՞ր են։ Երբ այդ երեխաները վերադառնան, խոստանում եմ՝ այնպիսի բաներ կհրապարակեմ։ Ուղղակի հասկանում եմ, որ կարող է վնասել նրանց վերադարձին, դրա համար չեմ հրապարակում, թե ինչ պատճառով են նրանք այնտեղ գերության մեջ հայտնվել։ Սրա հետ կապված հետո վստհահ եմ՝ քրեական գործեր պետք է լինեն, հարուցվեն»,-ասաց նա։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը