Աշխարհ

02.06.2021 20:45


Թուրքիայում քուրդ գրոհայինների հետ զինված բախումից սպանվել ու վիրավորվել են թուրք զինվորականներ

Թուրքիայում քուրդ գրոհայինների հետ զինված բախումից սպանվել ու վիրավորվել են թուրք զինվորականներ

Հունիսի 2-ին ներկայիս Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգի Դատվան շրջանում թուրք ուժայինների և քուրդ զինյալների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով սպանվել է մեկ թուրք զինվորական, ևս 5-ը՝ վիրավորվել։

Նշվում է, որ թուրքական զինուժի ռազմական գործողություններն իրականցվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ քուրդ զինյալների հետ բախումների հետևանքով հոսպիտալացված թուրք զինվորականներից լեյտենանտ Բաքի Քոչաքը նույնպես մահացել է:

Այդ զինված բախումից հետո Բիթլիսում թուրք ուժայիններն օդուժի աջակցությամբ լայնածավալ օպերացիա են սկսել քուրդ գրոհայինների դեմ:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը