Աշխարհ

02.06.2021 18:47


Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է` քանի զինծառայող է զոհվել Արցախյան երկրորդ պատերազում. հրապարակվել են թարմացված տվյալներ

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է` քանի զինծառայող է զոհվել Արցախյան երկրորդ պատերազում. հրապարակվել են թարմացված տվյալներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է 2020թ. Արցախյան երկրորդ պատերազմում կրած մարդկային կորուստների թիվը, գրում է minval.az-ը` մանրամասնելով, որ զոհված ադրբեջանցի զինծառյողների թիվը հասել է 2900-ի:

Նշվում է, որ խոսքը մինչ 2021թ. հունիսի 2-ը հուղարկավորված զինծառայողների մասին է: Հաղորդվել է նաև 14 անհետ կորածի մասին:

Նախարարությունը նշել է, որ անհետ կորած զինծառայողների որոնման ու նույնականացման գործընթացը շարունակվում է:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը