Լրահոս

10.06.2011 12:46


ՀՀԿ պատգամավոր. «Կարեն Կարապետյանի պատասխանը պաշտոնական էր, բայց…»

ՀՀԿ պատգամավոր. «Կարեն Կարապետյանի պատասխանը պաշտոնական էր, բայց…»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե ՀԱԿ–ին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի տված պատասխանը պաշտոնական տեսակետ է համարում։

Այսինքն՝ մենք բոլորս, նաև ՀԱԿ–ը, առավելագույնս սպասում ենք, որ անպայման պետք է Սերժ Սարգսյա՞նն անդրադառնա։ Եթե Լևոն Տեր–Պետրոսյանը հարցը կուղղի, գուցե նաև Սերժ Սարգսյանը պատասխանի,– այդուհանդերձ ասել է Հովհաննես Սահակյանը։

Ի պատասխան լրագրողների դիտարկմանը, թե Լևոն Տեր–Պետրոսյանն արդեն անդրադարձել է խնդրին, Հ. Սահակյանն ասել է, որ եթե Լևոն Տեր–Պետրոսյանն արձագանքել է, ուրեմն իրենք կսպասեն զարգացումների։

Ես չեմ կարող նախագահի փոխարեն որևէ բան ասել՝ նա կպատասխանի՞, թե՞ ոչ,–նշել է պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը