Քաղաքական

05.06.2021 14:32


Հերթը հասավ խուլուհամրերի պալատին էլ

Հերթը հասավ խուլուհամրերի պալատին էլ

Երբ հասարակությունը խլանում, հանրույթի ներքին ձայնն էլ համրանում է, այդ հանրույթը զավթած օկուպացիոն ռեժիմի գազանացած վեզիրները ավելի են սրում ատամները: Գռզոն՝ նիկոլի քրչի ֆեյքանոց-բազառի պարագլուխը, պարզվում է, Երկիրը, մայրաքաղաք Երևանը զավթելուց դեռ չի կշտացրել իր գազանի որկորն ու հիմա էլ աչքը գցել է խուլուհամրերի շենքին: Այն շենքին, որը լսելու ու խոսելու ունակությունից ճակատագրի քմահաճությամբ զրկվածների համար զուտ կուլտուրայի պալատ չէ. դա նրանց կյանքն է, օրը, արժեհամակարգը, ապրելու կերպը, ապրելու իմաստը:

Ու հիմա թրքի հետ առևտրին անթաքույց հաճույքով ու գորովով սպասող Գռզոն, նիկոլի հետ պայմանավորվելով, քաղաքական այդ լիլիպուտին ծառայություն մատուցելու դիմաց ուզում է... ԽՈՒԼ ու ՀԱՄՐԵՐԻ ՊԱԼԱՏԸ: «Էս սարն իմն է»-ի գաղափարաբանության այս շտամը որոշել է ընտրություններից հետո վերցնել շենքը, օտարել ու փլուզել՝ տեղը կառուցելու համար հյուրանոց. թուրքական բրենդի, թուրք հյուրանոցատիրոջ հետ: Իսկ այդ պալատի շատ շահառուներ ժամանակին նիկոլ ընտրեցին՝ ձայն չհանելու կարողություն չունեցողներն իրենց ձայնը տվեցին ապագա նեռին՝ հույսով, որ այսուհետ իրենց ձայնն ավելի լսելի է լինելու:

Իսկ հիմա այս խունտան նրանց՝ հասարակության այս ստվար զանգված կազմող հանրույթին պարզապես մարդու, չէ, նույնիսկ կենդանու տեղ չի դնում: Նրանք շենքի կարիք չունեն, որովհետև Հայաստանում 2018-ի փողոցային դավադրությունից ի վեր փողոցային շների իրավունքներն ավելի պաշտպանված են, քան մարդկանց: Շներին կրակելը քրեականացված է, իսկ մարդկանցից իրենց տունը, ապրելավայրը, կենցաղն ու լինելու իմաստը խլելը՝ ոչ:

Այս խորագրի վերջին նյութերը