Քաղաքական

08.06.2021 15:01


ՊՆ-ն հաստատեց` ևս մեկ հայ զինծառայող է գերեվարվել

ՊՆ-ն հաստատեց` ևս մեկ հայ զինծառայող է գերեվարվել

ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Արթուր Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` Ադրբեջանի ՊՆ–ն հայտարարել է, որ այսօր ևս մեկ հայ զինծառայող է ձերբակալվել։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում է, որ ՀՀ զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը, օգտվելով եղանակային անբարենպաստ պայմաններից, հունիսի 8-ին հատել է շփման գիծը Լաչինի շրջանի տարածքում:

«Ձերբակալվել է դիվերսիոն խմբի անդամ, զինծառայող Արթուր Քարթանյանը։ Խմբավորման մյուս անդամները նահանջել են»,-ասված է հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը