Քաղաքական

08.06.2021 16:23


Ի՞նչ է նշանակում, որ գերիները 2-3 ամիս կսպասեն. պետությունը պարտավոր է ժամ առաջ նրանց վերադարձնել․ Աղասի Ենոքյան (տեսանյութ)

Ի՞նչ է նշանակում, որ գերիները 2-3 ամիս կսպասեն. պետությունը պարտավոր է ժամ առաջ նրանց վերադարձնել․ Աղասի Ենոքյան (տեսանյութ)

Հիմա Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը ուղղված է մարդկանց տրամաբանությունը խաթարելուն։ Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

«Մենք գիտենք, որ մածունը լինում է սպիտակ, իսկ ինքը անընդհատ ուզում է պնդել, որ մածունը սև է, իսկ դրանով մարդկանց զգալի հատված կսկսի հավատալ, որ սև է։ Օրինակ ի՞նչ է նշանակում գերիները կսպասեն 2-3 ամիս, գերիներին մեկ ժամ առաջ պետք է հետ բերել, դա պետության պարտավորությունն է, իսկ նման հայտարարություններ անելով՝ ինչ-որ արժեք է հիմա մեջբերում, որ գերիների վերադարձից ավելի կարևոր բան կա»,-ասաց Ենոքյանը։

Քաղաքագետը նշեց՝ Նիկոլ Փաշինյանը կարողացել է հասնել նրան, որ հատվածականեցրել է հասարակությունը և բացառել հայրենիքի զգացումը։

«Այս խաթարված տրամաբանությամբ, բարոյական արժեքներից մաքրված մարդկանց համար գերիները, անհետ կորածները, պարկերի մեջ պահվող դիերը արժեքներ չեն, քանի որ նրանց համար դա ինչ-որ տղա է, ինչ-որ պարկի մեջ և դա իր տղան չէ, մեկի Շուռնուխն է տվել են Ադրբեջանին և դա մերը չի»,-նշեց նա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը