Լրահոս

10.06.2011 17:40


Հունիսի 15–ին տեղի կունենա ստորագրահավաք Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն տալու համար

Հունիսի 15–ին տեղի կունենա ստորագրահավաք Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն տալու համար

«Հայազն երիտասարդների միաբանությունը», կարևորելով Ժիրայր Սեֆիլյանի մեծ դերը թե՛ պատերազմի տարիներին, թե՛ այժմ մեր ազգային ինքնագիտակցության ամրապնդման, հայրենասիրական դաստիարակության գործում, նրա ծննդյան 44–ամյակի առթիվ կազմակերպում է ստորագրահավաք, որի ընթացքում հավաքված ստորագրությունները կուղարկվեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն տալու համար: Ստորագրահավաքը կկայանա հունիսի 15–ին՝ ժամը 19։00–ին, Կոնսերվատորիայի դիմացի այգում՝ Կոմիտասի արձանի հարևանությամբ։

«Այսօր մեր կողքին ապրում են հերոսներ մի յուրօրինակ համեստությամբ, որ միայն իսկական զինվորին է հատուկ: Կենդանի լեգենդներ են նրանք, որոնց փառքով պիտի ոգեշնչվի հասարակությունը, որոնց գործը պիտի երբեք չմոռացվի։ Ժիրայր Սեֆիլյան՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» շքանշանի առաջին աստիճանի ասպետ, մարդ, ով Լիբանանից եկավ Հայաստան՝ մասնակցելու պատերազմին և ամեն ինչ արեց նրանից հաղթանակած դուրս գալու համար, մինչդեռ շատերը փախչում էին երկրից: Այսօր նա չունի ՀՀ քաղաքացիություն, բայց հենց նա՛ պիտի կրեր ՀՀ-ի պատվավոր քաղաքացի կոչումը»,–ասված է «Հայազն երիտասարդների միաբանության» տարածած հաղորդագրության մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը