Լրահոս

11.06.2011 10:17


Հեռանալու դեպքում Թուրքիան Քադաֆիին երաշխիքներ է խոստանում

Հեռանալու դեպքում Թուրքիան Քադաֆիին  երաշխիքներ է խոստանում

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատմել է այն մասին, որ Լիբիայից հեռանալու դիմաց գնդապետ Մուամար Քադաֆինն երաշխիքներ է խոստացել։

Թուրքական «NTV» հեռուսատաընկերությանը տված  հարցազրույցի  ժամանակ  կառավարության ղեկավարը հայտնել է, որ լիբիական ղեկավարից դեռ իր առաջարկության պատասխանին է սպասում։

–Քադաֆիին այլ ելք չի մնում, քան իրեն առաջարկվող երաշխիքների հիման վրա հեռանալ Լիբիայից։ Մենք ինքներս ենք Լիբիա ուղարկած միջնորդի միջոցով նրան երաշխիքներ առաջարկել։ Մենք Քադաֆիին ասել  էինք, որ նրան կօգնենք Լիբիայից հեռանալ այն ուղղությամբ, որը նա է ցանկանում,–ասել է Էրդողանը։

Թուրքիայի վարչապետը  չի հստակեցրել, թե  երբ է այդ առաջարկությունն արվել, ինչպես նաև այն, թե ինչ որոշակի երաշխիքների մասին է խոսքը։

Այս խորագրի վերջին նյութերը