Լրահոս

11.06.2011 11:24


Սուդանի բանակը օդային հարված է հասցրել երկրի հարավում գտնվող գյուղին

Սուդանի բանակը օդային հարված է հասցրել երկրի հարավային Յաու գյուղին, որը Հարավային Սուդանի իշխանությունների ենթակայության տակ է։ Այս մասին հայտնել է «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությունը՝ հղում անելով «հարավցիների» զինված խմբավորումների ներկայացուցիչներին։

Գործակալությունը տեղեկացնում է, որ Սուդանի կառավարական բանակը բնակավայրը ռմբակոծելու նպատակով կիրառել է «Միգ» և «Ան» մակնիշի ինքնաթիռներ, և դրա հետևանքով 3 մարդ է զոհվել։

Վերջին ժամանակներում Սուդանի կառավարության և Հարավային Սուդանի իշխանությունների միջև հակամարտությունը սրվել է։ «ՌԲԿ»–ն գրում է, թե երկրի իշախանության ուժերը զավթել են Աբյե շրջանը, որտեղ տեղակայված են խոշոր նավթային հանքեր։

Հիշեցնենք, որ 2011թ. հունվարին Հարավային Սուդանում անկախության հանրաքվե է անցկացվել։ Տարածաշրջանի բնակչության մեծամասնությունը կողմ է քվեարկել Հարավային Սուդանի անկախացմանը։ Հուլիսի 9–ին նախատեսվում է աշխարհի քարտեզի վրա նոր պետության պաշտոնական հռչակումը։

Այս խորագրի վերջին նյութերը