Քաղաքական

11.06.2021 13:42


Վիճաբանություն և ծեծկռտուք՝ քարոզարշավի ժամանակ․ ըստ տեղեկությունների մասնակցել են Հակոբ Արշակյանը և այլ ՔՊ-ականներ

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ քարոզարշավի ժամանակ․ ըստ տեղեկությունների մասնակցել են Հակոբ Արշակյանը և այլ ՔՊ-ականներ

Հունիսի 9-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ղափանցյան փողոցի 4 հասցեի մոտ իրականացրել են քարոզարշավ, որտեղ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել:

Ոստիկանությունից Tert.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ փաստի առթիվ ՀՀ քր. օր. 149.1 հոդ. 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քր.գործ և հանձնվել է քննչական բաժին նախաքննության։

Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ եղան, որ քարոզարշավի ժամանակ ծեծի են ենթարկվել Հակոբ Արշակյանն ու մի քանի ՔՊ-ականներ։

Այս խորագրի վերջին նյութերը