Լրահոս

11.06.2011 16:55


Կայացավ «Թափառող կենդանիների պաշտպանության կենտրոնի» երթը

Կայացավ «Թափառող կենդանիների պաշտպանության կենտրոնի» երթը

Հունիսի 11–ին՝ ժամը 13։00–ին, «Թափառող կենդանիների պաշտպանության կենտրոնը» երթ էր կազմակերպել՝ ի պաշտպանություն թափառող ու վայրի կենդանիների։

Երթի մասնակիցները «Կենդանիների իրավունքների պաշտպանության միջազգային կոնվենցիային» միանալու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու պահանջով նամակ են հանձնել Ազգային ժողովին։

Այնուհետև, երթի մասնակիցներն առանց աղմուկի, խաղաղ երթով, «Պահանջում ենք դադարեցնել կենդանիների ոչնչացումը», «Կենդանիներն ունեն ապրելու իրավունք» և այլ խորագրերով պաստառներով իրենց չորքոտանի ընկերների հետ Մաշտոցի պողոտայով շարժվել են դեպի Երևանի քաղաքապետարան։

Քաղաքապետարանի ոստիկանները բավական երկար ժամանակ հրաժարվել են ընդունել «Թափառող կենդանիների պաշտպանության կենտրոնի» նամակը, որտեղ հանգամանալից ներկայացված է թափառող կենդանիների հիմնախնդիրները Հայաստանում։ Այդուհանդերձ, որոշ ժամանակ անց Երևանի քաղաքապետարանի առևտրի ու սպասարկման վարչության աշխատակից Ալֆրեդ Հունանյանն իջել ու վերցրել է նամակը։

Երթի նպատակն էր ցույց տալ, որ կենդանասերները Հայաստանում քիչ չեն ու պահանջում են դադարեցնել կենդանիների սպանդն ու նրաց նկատմամբ դաժան վերաբերմունքը, հրավիրել հասարակության ու պատկան մարմինների ուշադրությունը խնդրի հանդեպ ու ներկայացնել թափառող կենդանիների հիմնախնդիրները հանրապետությունում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը