Լրահոս

13.06.2011 10:49


Լիբիայի ապստամբները մաքսանենգ ճանապարհով զենք են ստանում

«BBC»–ին հայտնի է դարձել, որ Լիբիայի ապստամբները Թունիսով մաքսանենգ ճանապարհով զենք են ստանում։

Լիբիացի մաքսանենգը, ով չի ցանկացել ասել  իր անունը, «BBC»–ին պատմել է, որ իրենց հաջողվում է Լիբիայի տարածք բերել փոքր քանակությամբ նռնականետներ և Կալաշնիկով ավտոմատներ։

Մի քանի ոչ կառավարական կազմակերպություններ արդեն իրենց անհանգստությունն  են հայտնել մաքսանենգության փաստի առթիվ։

Ավելի վաղ ապստամբների ղեկավարները կոչ էին արել ՆԱՏՕ–ին Թունիսով Լիբիա ավելի մեծ քանակությամբ զենք հասցնել, որպեսզի հակամարտությունն ավելի  արագ լուծվի։

Այս խորագրի վերջին նյութերը