Լրահոս

13.06.2011 11:12


Նոր Զելանդիայում նորից երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Զելանդիայում նորից երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում ստորգետնյա երկու լուրջ ցնցումներ են տեղի ունեցել։ Հիշեցնենք, որ Քրայսթչըրչ քաղաքում փետրվարին լուրջ երկրաշարժ էր եղել, որի հետևանքով 181 մարդ էր զոհվել։

Առաջին՝ 5.2 մագնիտուդով ցնցումը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնից 10կմ հեռավորության վրա և վնաս չի պատճառել։ Երկրորդ ցնցումը՝ 6 մագնիտուդ ուժգնությամբ, տեղի է ունեցել մեկ ժամ հետո և ավելի ավերիչ է եղել. վնասվել են մի շարք շենքեր, կան վիրավորներ։

Տուժածների մասին տեղեկությունները շարունակում են հաղորդվել։ Տեղական լրատվամիջոցները փոխանցում  են, որ շենքերից մեկն ամբողջությամբ փլուզվել է, իսկ ավերակների տակ մարդիկ են մնացել։

Քաղաքի կենտրոնի բնակիչները տարհանվել են։

Անցած երկրաշարժից վնասված շատ շենքեր կան, և բնակիչները մտահոգված են, որ դրանք հնարավոր է՝ չդիմանան նոր ցնցումներին։

Այս խորագրի վերջին նյութերը