Քաղաքական

14.06.2021 17:36


Նիկոլական Ք․ Պողոսյանը սեփական երեխաներին ստիպում է պոկել «Հայաստան»-ի պաստառները (տեսանյութ)

Նիկոլական Ք․ Պողոսյանը սեփական երեխաներին ստիպում է պոկել «Հայաստան»-ի պաստառները (տեսանյութ)

Նիկոլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի և եղբոր երեխաները Ներքին Պտղնիում այս օրերին շարունակաբար պոկել են «Հայաստան» դաշինքի շտաբի պաստառները։ Ներքին Պտղնիում այսօր քաղաքացու տեսախցիկը ֆիքսել և Yerkir.am-ին է ուղարկել տեսագրություն, որտեղից պարզ է դառնում, թե ինչպես է երեխան փորձում կրկին պոկել «Հայաստան» դաշինքի շտաբի պաստառը, սակայն չի հասցնում ավարտին. քաղաքացին հորդորում է երեխային՝ վերստին փակցնել այն:

Բնականաբար, զարմանալի չէ, որ հայրենադավ իշխանության կարկառուն ներկայացուցիչ Քրիստինե Պողոսյանը սեփական անբարոյական վարքագիծը պարտադրում է հարազատ երեխաներին՝ նրանց ներքաշելով խուլիգանական արարքների մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը