Քաղաքական

14.06.2021 21:13


Այդ ո՞ւր է տանում այդ ոստիկաններին, Սև լի՞ճ․ Վահե Հակոբյանը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը վաղը գնալու է Սյունիք և Երևանից տանելու է 1400 ոստիկան

Այդ ո՞ւր է տանում այդ ոստիկաններին, Սև լի՞ճ․ Վահե Հակոբյանը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը վաղը գնալու է Սյունիք և Երևանից տանելու է 1400 ոստիկան

«Էնքան պառակտեցին ազգը, որ պառակտումը մտավ իրենց թիմ ու հիմա իրենց թիմակիցներից շատերն արդեն համակերպվել են պարտության հետ և չեն ուզում կիսել իրենց առաջնորդի ո՛չ պատասխանատվությունը, ո՛չ էլ ճակատագիրը»,–ասաց նա։

Վահե Հակոբյանը հայտնեց, որ վաղը Նիկոլ Փաշինյանը գնում է Սյունիք և միայն Երևանից 1400 ոստիկան է տանելու։ «Այդ ո՞ւր է տանում այդ ոստիկաններին, Սև լի՞ճ»,–ասաց նա։

Վահե Հակոբյանը նշեց, որ իրենք գալիս են, որ բոլորին ճանաչեն ամեն տեղ իր արած գործերով։ «Մենք գալիս ենք, որ միավորենք ազգը, մենք հոգնել են թշնամանքից, ստից, մենք բերելու ենք հանգստություն մեր ազգին և իրար հետ անցնելու ենք շատ դժվար ճանապարհ»,–ասաց նա և հարց բարձրացրեց, որ եթե ոչ իրենք, ապա ով։

«Ամսի քսանին համար 24, բոլորս մեկ մարդու պես դեպի ուժեղ Հայաստան»,–ասաց նա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը