Քաղաքական

15.06.2021 08:54


Սա վարչական ռեսուրսի չարաշահման դասական օրինակներից է. Վարդեւանյանը` 1400 ոստիկանների ուղեկցությամբ ավտոերթի մասին

Սա վարչական ռեսուրսի չարաշահման դասական օրինակներից է. Վարդեւանյանը` 1400 ոստիկանների ուղեկցությամբ ավտոերթի մասին

Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ, սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը աբսուրդ է համարում Նիկոլ Փաշինյանի դեպի Սյունիք կազմակերպած ավտոերթին 1400 ոստիկանների մասնակցությունը:

«Նիկոլ Փաշինյնաը այս պահին չի հանդիսանում վարչապետ, գտնվում է արձակուրդում, եւ վարչապետի պարտականություններն էլ դրված են փոխվարչապետերից մեկի վրա: Հարց է առաջանում, արդյոք ոստիկանական ուժերը պե՞տք է նման կերպ ներգրավված լինեն քարոզարշավի մեջ, որովհետեւ նման ծավալի ուժերի օգտագործումը ինքնին քարոզարշավին մասնակից դարձնելն է: Երկրորդ` հարց է առաջանում համաչափության տեսանկյունից, մի շարք քաղաքական ուժեր կան, որոնք մասնակցում են քարոզարշավին, այդ ինչպես է ստացվել, որ նույնիսկ 50-ից ավելի ոստիկանի ներգրավմամբ հանրային հավաքի հասարակական կարգի ապահովման տեսանկյունից առկա չէ: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մշտապես խոսքը գնում է հարյուրավոր, արդեն հազարավոր ոստիկանական ուժերի օգտագործման մասին: Ի վերջո գոյություն ունի համաչափության սկզբունք, ոստիկանական ուժերը պետական բյուջեից վարձատրություն ստացող կառույց է: Այսինքն մեզանից յուրաքանչյուրի կողմից վճարված հարկերի ու տուրքերի ուղղություն ընտրվում է պարզապես մեկ անձի քարոզարշավի ենթադրյալ ցանկությունների բավարարում, սա աբսուրդ է»,-ասաց նա NEWS.am-ի հետ զրույցում:

Վարդեւանյանի խոսքով` սա վարչական ռեսուրսի չարաշահման դասական օրինակներից է, որովհետեւ ոստիկանները չեն լինում միայն ոստիկանական համազգեստով, այլ նաեւ քաղաքացիական համազգեստով. «Դա էլ, հասկանում ենք տեսախցիկների առջեւ ինչ տպավորություն ստեղծելու համար է արվում: Այս բոլորի մասով, վստահեցնում եմ, որ իրավական որոշակի գործընթացներ պիտի լինեն, ցավով եմ արձանագրում, որ իրավապահները մինչ օրս որեւէ գործողություն չեն ձեռնարկել»:

Պատասխանելով հարցին, թե ինչու է Փաշինյանը հատկապես ավտոերթով գնում Սյունիք, Վարդեւանյա ը ասաց, որ վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով է դա արվում:

«Սյունիքի մարզում որեւէ վստահություն չունի ներկայիս եւ հեռացող իշխանությունը, կարծես թե դրանոց որոշակի տպավորություն եւ վախ են ուզում սերմանեն: Զարմանալի է նման վարքագիծը, երբ մենք գիտենք, թե Սյունիքի մարզում ինչպիսի ահագնացող իրավիճակ է այս պահին տիրում սահմանային լարվածության տեսանկյունից: Հարց է առաջանում,երբ նման ճգնաժամում երբ որեւէ գործողություն չի կատարվում, նույնիսկ մեկ հայտարարություն չի արվում սրա վերաբերյալ, այլ խոսվում է միայն դեմարկացիայի եւ դելիմիտացիայի մասին, այլ նաեւ ավտոերթով մեկնում են Սյունիք: Սա այս հեռացող իշխանության պատասխանատվության զգացումի առհասարակ բացակայության հավաստումն է»,-եզրափակեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը