Քաղաքական

15.06.2021 14:01


Մոտ 400 մեքենա կար, այդ թվում՝ ավտոբուսներ. Փաշինյանը հույսը դրել է իր հետ բերած մարդկանց վրա. Սիսիանի քաղաքապետ (տեսանյութ)

Մոտ 400 մեքենա կար, այդ թվում՝ ավտոբուսներ. Փաշինյանը հույսը դրել է իր հետ բերած մարդկանց վրա. Սիսիանի քաղաքապետ (տեսանյութ)

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անցկացրած քարոզարշավին Սիսիանում մոտ 400 ավտոմեքենա կար, այդ թվում՝ ավտոբուսներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը։

Նշենք, որ Փաշինյանն այսօր՝ հունիսի 15-ին, նախընտրական քարոզարշավ է անցկացնում Սյունիքի մարզում։

Ըստ Արթուր Սարգսյանի՝ Փաշինյանն իր քաղաքում կիրառել է նաեւ վարչական ռեսուրս։

Նա ասաց, որ Փաշինյանին չի հանդիպել, քարոզարշավի վերաբերյալ մանրամասներին չի տիրապետում։

«Ինքն իր քարոզարշավն է արել, գնում է։ Հույսն էլ դնում է իր հետ բերած մարդկանց վրա»,-ասաց Արթուր Սարգսյանը։

Քաղաքապետի խոսքով՝ Փաշինյանը խտրական վերաբերմունք է ցուցաբերում Սյունիքի մարզի նկատմամբ. «Ինչո՞ւ է այդ երթն անցկացնում հենց Սյունիքում։ Նա մարզն առանձնացրեց մյուս մարզերից»։

Այս խորագրի վերջին նյութերը