Քաղաքական

15.06.2021 14:40


Երևանից ենք․ Փաշինյանի աջակիցները՝ Գորիսում

Երևանից ենք․ Փաշինյանի աջակիցները՝ Գորիսում

Մենք Երևանից ենք եկել, մենք մեր անձնական մեքենայով ենք հենց եկել։ Ընտանիքով եկել ենք, երեխաներն էլ երթի մեջ են եղել, մենք մեկ էլ քաղաք Երևանում ենք եղել հավաքի՝ Հանրապետության հրապարակում։ Այս մասին քիչ առաջ Factor-ի հետ զրույցում ասել է մի կին։

«Այո, այո, ես էլ եմ Երևանի բնակիչ։ Եկել եմ, որպեսզի սյունեցիներին բարև բերեմ։ Ամեն տեղ չի , որ գնում ենք, ուղղակի ես կոնկրետ Սյունիք շատ էի ուզում գալ, եկել եմ։ Ո՞նց եմ եկել, ի՞նչ է դուք չեք կարդում ֆեյսբուք, ֆեյսբուքում հայտարարություն էր գցած, տեսել եմ, եկել եմ, էս մեքենայով չեմ եկել, իմ անձնական մեքենայով եմ եկել»,-ասաց մեկ այլ կին, որը առաջին կնոջ հետ գտնվում էր ՔՊ մեծ մեքենայում։

Այս խորագրի վերջին նյութերը