Լրահոս

14.06.2011 10:27


Քադաֆիի զորքերը հրթիռային հարված են հասցրել Միսրաթի նավթավերամշակման գործարանին

Քադաֆիի զորքերը հրթիռային հարված են հասցրել Միսրաթի նավթավերամշակման գործարանին

Հղում անելով ականատեսներին՝ «Ռոյթերս» գործակալությունը փոխանցում է, որ Լիբիայի կառավարական զորքերը հրթիռային հարված են հասցրել Միսրաթ քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանին, որը ապստամբների ենթակայության տակ է։

Միսրաթը, որը մեծությամբ Լիբիայի երրորդ քաղաքն է, տեղակայված է մայրաքաղաք Տրիպոլիից 200 կմ արևելք: Գործակալության տվյալների համաձայն՝ նավթավերամշակման գործարանի վրա է արձակվել է 6 հրթիռ, որոնք ուղղվել են դեպի ձեռնարկության էներգասնուցման համակարգը։ «ՌԻԱ նովոստի»–ն հայտնում է, որ նավթի պահեստները ռմբակոծումից չեն տուժել։

Նախորդ շաբաթ Միսրաթի շրջանում վերսկսվել են ռազմական գործողությունները Քադաֆիին հավատարիմ զորքերի և ապստամբների միջև։ Հաղորդվել է, որ բախումների հետևանքով զոհերի թիվը հասնում է 30–ի, իսկ ամենաքիչը հարյուրը վնասվածքներ է ստացել։

Այս խորագրի վերջին նյութերը