Քաղաքական

20.06.2021 12:54


Ոչ բոլոր ընտրատեղամասերի տեսախցիկներն են աշխատում, որոշներն էլ աշխատում են տեխնիկական խոտանով

Ոչ բոլոր ընտրատեղամասերի տեսախցիկներն են աշխատում, որոշներն էլ աշխատում են տեխնիկական խոտանով

Հայտնի է, որ բոլոր ընտրատեղամասերում կան տեղադրված տեսախցիկներ, ընտրական գործընթացն ավելի թափանցիկ դարձնելու համար, դրանցով նաև պետք է հնարավոր լինի հետևել, որպեսզի ընտրակեղծիքներ չլինեն: Սակայն ոչ բոլոր ընտրատեղամասերի տեսախցիկներն են աշխատում:

Այս պահի դրությամբ հնարավոր չէ հետևել 14/27. 14/34 և 14/38 ընտրատեղամասերի աշխատանքին, քանի որ տեսախցիկների եկող ազդանշան չկա: Իսկ 4/48 ընտրատեղամասի տեսախցիկի պատկերն ակնհայտ խոտանով է, մասնագիտական լեզվով ասած՝ «ֆոկուս չկա», ու հնարավոր չէ հասկանալ, թե ինչ է կատարվում ներսում:

Տեսախցիկներին կարող եք հետևել այստեղ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը