Քաղաքական

20.06.2021 13:58


ՔՊ-ականները փորձում են շտկել իրավիճակը

ՔՊ-ականները փորձում են շտկել իրավիճակը

Դեժավյու թելեգրամյան ալիքը գրում է․

Կեսօրից հետո, ՔՊ-ական պատգամավորները, անցել են գործի։ Ըստ մեր քպ-ական աղբյուրի, մեծ զայրույթ է հանգեցրել, ՔՊ շտաբի պետերի տված ցուցակների և փաստացի տեղամասեր ներկայացածների քանակների միջև։ Մասնավորապես, տեղեկություն տարածվեց որ հայտնի «Շիշ բռնող» Հայկ Սարգսյանը, Ճամբարակի տարածքում, մտնում է տեղամասեր, ահաբեկում ընտրողներին, գոռգոռում է՝ -Ո՞նց, մեզ չե՛ք ընտրում։

Մենք ստացանք նաև տեսանյութ, որտեղ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է, մտնում տեղամասեր, ահաբեկում է հերթերում կանգնած ընտրողներին, որ իրենց քվեն տան ՔՊ-ին։

Շիրակի մարզում Կարեն Սարուխանյանն է, հերթով մտնում տեղամասեր, հայհոյում ՔՊ շտաբերի ակտիվիստներին, ասելով՝ բա մե՞ր ընտրողները ու՞ր են, արա։ Սպառնում է, որ «վերևներից» տեղյակ են, դժգոհ են։

Ալեն Սիմոնյանը, ավելի ցիվիլ է փորձում իրավիճակը շտկել։ Մեր աղբյուրը հայտնում է, որ Ալենը մոտենում է իր թաղամասի ծանոթներին, փորձում է սիրալիր կերպով փոխել վերաբերմունքը, հումորային ոճով հարցնում՝ կա՛ չէ՞, ապագա։ Շուտով կլինեն այլ մանրամասներ ևս։

Այս խորագրի վերջին նյութերը