Քաղաքական

21.06.2021 14:00


Փաշինյանը 2018-ի համեմատ կորցրել է առնվազն 197 հազար 450 քաղաքացու վստահություն

Փաշինյանը 2018-ի համեմատ կորցրել է առնվազն 197 հազար 450 քաղաքացու վստահություն

Ըստ ոստիկանության ներկայացրած տվյալների՝ ընդհանուր բնակչության թիվը կազմում է 3 մլն 380 հազար 603 մարդ, ընտրելու իրավունք ունեցող անձանց թիվը կազմում է 2 մլն 587 հազար 678 մարդ։

Ըստ ԿԸՀ ներկայացրած տվյալների՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 2 մլն 595 հազար 334 է, որից ընտրություններին մասնակցել է 1 մլն 282 հազար 411-ը, այսինքն՝ ընտրելու իրավունք ունեցողների կեսից ավելին ընտրություններին չի մասնակցել, և մասնակցածների թիվը կազմում է Հայաստանի բնակչության մոտավորապես մեկ-երրորդը։

Ընտրություններին մասնակցած 1 մլն 282 հազար 411 մարդուց ՔՊ-ի օգտին է քվեարկել 687 հազար 414 մարդ։ Այսինք՝ քվեարկության մասնակցած անձանցից 594 հազար 997-ը Փաշինյանի օգտին չի քվերակել։ Արդյունքում՝ ստացվում է, որ Փաշինյանին վստահության քվե չի տվել ընտրելու իրավունք ունեցող անձանցից 1 մլն 907 հազար 920 քաղաքացի։

2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել է 2 մլն 593 հազար 140 մարդ, որից ընտրություններին մասնակցել է 1 մլն 261 հազար 105 քաղաքացի, որոնցից «Իմ քայլը» դաշինքին կողմ է քվեարկել 884 հազար 864 քաղաքացի։ Այսինքն՝ ստացվում է, որ 2020-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 21 հազար 306-ով ավելի շատ քաղաքացի և Փաշինյանի օգտին է քվեարկել 197 հազար 450-ով ավելի պակաս քաղաքացի։

Աղբյուր՝ Հրապարակ

Այս խորագրի վերջին նյութերը