Քաղաքական

21.06.2021 19:45


Իրաքցի պատգամավորը իշխանություններին մեղադրել է Թուրքիայի զավթողականությունը հանդուրժելու համար

Իրաքցի պատգամավորը իշխանություններին մեղադրել է Թուրքիայի զավթողականությունը հանդուրժելու համար

Իրաքի քրդական ինքնավար շրջանում շարունակվում են Թուրքիայի ձեռնարկած ռազմական գործողությունները։ Իրաքցի պատգամավոր Սելիմ Հեմզեն դրանում մեղադրել է իշխանւթյուններին, որ լռության են մատնում Թուրքիայի գործողությունները։ Պատգամավորի խոսքով՝ Թուրքիայի հարձակումները շարունակվում են, քանի որ Իրաքի քաղաքական կուսակցությունները լռում են։

«Թուրքիան գրավում է Իրաքի հողերը՝ ներխուժելով Քուրդիստանի տարածք։ Մենք դատապարտում ենք նրանց, ովքեր լռում են թուրքական զավթողականության դեմ։ Իրաքի բոլոր քաղաքական ուժերը նախընտրում են լուռ մնալ Թուրքիայի կողմից Իրաքի տարածքներ ներխուժման հարցում։

Իրաքի իշխանությունները իրավունք չունեն թույլ տալու, որ օտար բանակը զավթի Իրաքն ու ոտնահարի երկրի ինքնիշխանությունը։ Խորհրդարանը այս հարցով որոշում պիտի ընդունի։ Բայց մինչև հիմա խորհրդարանը որևէ որոշում չի ընդունել»,-հայտարարել է պատգամավորը։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը