Լրահոս

14.06.2011 15:14


Կայարանում կասկածյալին ոչ թե սպանել, այլ վիրավորել են

Կայարանում կասկածյալին ոչ թե սպանել, այլ վիրավորել են

Մոտ մեկ ու կես ժամ առաջ «Գարեգին Նժդեհ» մետրոյի կայարանում ոստիկաններն ընկել են մի տղամարդու հետևից ու կրակ բացել:

Քաղաքացիների խուճապին ի պատասխան՝ ոստիկանները պատասխանել են, որ նա հանցագործ է: Ականատեսների պնդմամբ՝ տղամարդը սպանվել է, սակայն, ինչպես «7օր»–ին տեղեկացրել է ոստիկանության հասարակայնության ու լրատվության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը, տղամարդը չի մահացել. նա վիրավոր է ու տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Նա նաև հաստատել է, որ տվյալ անձը կասկածվում է հանցագործության մեջ։ Թե հատկապես ի՞նչ հանցագործության մեջ է կասկածվում անձը, Ա. Մալխասյանը չի մանրամասնել։

Տեղում աշխատում է օպերատիվ քննչական խումբ,– նշել է նա։

«Գարեգին Նժդեհ» մետրոյի կայարանն ամբողջությամբ շրջափակված է, մետրոյի աշխատանքն էլ՝ դադարեցված։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը