Քաղաքական

25.06.2021 13:50


Սյունիքի մարզում ընտրական պատկերը փոխելու համար ինչ ուժ ասես, գնացել է այնտեղ. ընտրություններին գնալը Փաշինյանից ազատվելու համար էր արվում, բայց հուսալքվել պետք չէ. Տիգրան Քոչարյան (տեսանյութ)

Սյունիքի մարզում ընտրական պատկերը փոխելու համար ինչ ուժ ասես, գնացել է այնտեղ. ընտրություններին գնալը Փաշինյանից ազատվելու համար էր արվում, բայց հուսալքվել պետք չէ. Տիգրան Քոչարյան (տեսանյութ)

Ե՛վ ընտրակաշառքներ են եղել, և՛ մարդկանց վարկային բեռն են թեթևացրել, եղել է շրջիկ խմբերով քվեարկություն, զինվորականների քվերկություն: Սյունիքի մարզում ընտրական պատկերը փոխելու համար ինչ ուժ ասես, գնացել է այնտեղ, նաև ոստիկանական որոշակի ուժեր են տարել, որպեսզի այնտեղ քվեարկեն և իրավիճակ փոխեն: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

«Փաշինյանի համար Շուռնուխ գյուղն ամենաատելի գյուղն է, հատկապես ԼԳԲՏ համայնքին այդ գյուղից հանելուց հետո նա վրեժ է լուծում այդ գյուղից, պարզ դարձավ, որ 43 զինվորական քվեարկել է Շուռնուխ գյուղում և շատ գյուղերում նույն պատկերն է: Ե՛վ հոգեբանական, և՛ տեխնոլոգիական ընտրակեղծիքներ են արել»,-ասաց Քոչարյանը:

Քոչարյանի խոսքով՝ որոշ ռազմավարական սխալներ նաև ընդդիմության կողմից է եղել, սակայն շեշտեց, որ այն հարցումներն ու կանխատեսումները, որոնք եղել են ընտրությունների արդյունքների վերաբերյալ, ըստ որոնց՝ «Հայաստան» դաշինքն առաջատար էր, իրական էին, և հավանական պատճառ է սա, որ Փաշինյանը գնացել է արդյունքները կեղծելու ճանապարհով:

«Ամեն դեպքում, բոլորն էլ գիտեին, որ ընտրություններին գնալը Փաշինյանից ազատվելու համար էր արվում, բայց եթե չստացվեց, հուսալքվել պետք չէ, որովհետև, ինչպես երկրի վիճակն է ցույց տալիս՝ երկու-երեք օրում կարող է ամեն ինչ փոխվել, սա պայմանավորված է նրանով, թե ինչքանով է Նիկոլ Փաշինյանը փորձելու արհամարել իր երկրի շահերը և ինչքանով պինդ կլինեն ընդդիմության նյարդերը, որովհետև այս երկու- երեք ամիսը բավականին բարդ շրջան կլինի ընդդիմության համար՝ Փաշինյանը փորձելու է վրեժ լուծել բոլորից»,-շեշտեց փորձագետը:

Աղբյուրը՝ tert.am

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը