Լրահոս

15.06.2011 10:23


Հ. Քլինթոնն Իրանին մեղադրել է Սիրիայի իշխանություններին աջակցելու համար

Հ. Քլինթոնն Իրանին մեղադրել է Սիրիայի իշխանություններին աջակցելու համար

«Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն Իրանին մեղադրել է Սիրիայի իշխանություններին ընդդիմության բողոքի ակցիաները բռնությամբ ճնշելու գործում աջակցություն ցուցաբերելու մեջ։ Թե կոնկրետ ինչ օգնություն է Իրանը ցույց տալիս Դամասկոսին, նա չի պարզաբանել։

«ՌԲԿ»–ի հաղորդմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի խոսքերով՝ Սիրիայի ներկա իրավիճակը համեմատելի է Իրանում երկու տարի վաղեմություն ունեցող իրադարձությունների հետ։

«Այն ժամանակ իրանական իշխանություններին հաջողվեց բռնի միջոցներով հանդարտեցնել նախագահական ընտրություններից անմիջապես հետո բռնկված զանգվածային ցույցերը»,–հայտարարել է Հ. Քլինթոնը։

2011թ. հունիսի 10–ին սիրիական բանակը Թուրքիայի սահմանին մոտ գտնվող Իդլիբի շրջանում մեծամասշտաբ գործողություններ է սկսել ընդդիմության դեմ։ Հունիսի 12–ին կառավարական զորքերը մտել են Ջիսր էշ Շուգուր սահմանակից քաղաքը։ Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ այս տարվա մարտի կեսերից Սիրիայում բողոքի ցույցերի հետևանքով սպանվել է ավելի քան 1 300 քաղաքացիական անձ։

Այս խորագրի վերջին նյութերը