Քաղաքական

30.06.2021 17:33


Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը հետաքրքրված չեն Ղարաբաղում ճգնաժամի զարգացմամբ․ Պուտին

Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը հետաքրքրված չեն Ղարաբաղում ճգնաժամի զարգացմամբ․ Պուտին

Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը հետաքրքրված չեն Ղարաբաղում ճգնաժամի զարգացմամբ: Այս մասին ուղիղ գծի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռուսաստանը որոշիչ դեր է խաղացել այդ շատ լուրջ ճգնաժամի կարգավորման հարցում: Ո՛չ Ադրբեջանը հետաքրքրված չեն Ղարաբաղում ճգնաժամի զարգացմամբ: Եթե մենք բոլորս խաղաղ ապրենք, ապա պայմաններ կստեղծենք մարդկանց կյանքը լավացնելու համար եւ ոչ միայն անվտանգության ոլորտում, այլ նաեւ ընթացիկ պայմաններում: Անհնար է ապրել տագնապի մեջ: Դա հասկանում են երկու կողմերը...Շատ խնդիրներ են կուտակվել, կան հարցեր՝ կապված նորմալ ենթակառուցվածքի վերականգնման, սահմանազատման հետ: Մենք այժմ աշխատանքներ ենք տանում, հատուկ եռակողմ խումբ ենք ստեղծել (ՌԴ, Հայաստան եւ Ադրբեջան), եւ կանենք ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանում նորմալ հարաբերությունները վերականգնվեն: Ուզում եմ մտածել, որ այդպես էլ կլինի՝ չնայած բոլոր դժվարություններին, որոնք կուտակվել են տասնամյակներ շարունակ»,-ասել է Պուտինը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը