Լրահոս

15.06.2011 16:14


Զ.Փոստանջյանի հարցումներ է ուղղել ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին եւ վարչապետին

Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատգամավորական հարցումներ է ուղարկել ՀՀ գործող նախագահ, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանին և ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանին: Զարուհի Փոստանջյանը նշյալ համալսարանների խորհուրդների նախագահներ հանդիսացող պետական բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող անձանցից, ի թիվս այլ հարցերի, նաև ցանկանում է ճշտել նրանց  դիրքորոշումը` հօգուտ բարձրագույն կրթության բարձրաստիճան պետական ղեկավարման պաշտոններից հրաժարական տալու վերաբերյալ:

Կից ներկայացնում ենք Զարուհի Փոստանջյանի պատգամավորական այդ հարցումները:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը