Լրահոս

16.06.2011 10:26


ՆԱՏՕ–ի ուժերը Լիբիայում ավտոբուս են ռմբակոծել

ՆԱՏՕ–ի ուժերը Լիբիայում ավտոբուս են ռմբակոծել

«Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով Լիբիայի պետական հեռուստաընկերությանը, փոխանցում է, որ ՆԱՏՕ–ի ռազմաօդային ուժերի կողմից երկրի արևմուտքում գտնվող Կիկլա քաղաքում ավտոբուսի ռմբակոծության հետևանքով զոհվել է տասներկու մարդ։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ հարվածը ավտոբուսին հասցվել է մայրաքաղաք Տրիպոլիից 150 կմ հարավ–արևմուտք գտնվող Կիկլա քաղաք մտնելիս։

Այլ մանրամասնություններ չեն հաղորդվում։ ՆԱՏՕ ներկայացուցիչների մեկնաբանությունների մասին առայժմ տեղեկություններ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը