Լրահոս

16.06.2011 13:59


ՀՀԿ–ական պատգամավոր. «Եթե երկխոսությունը պիտի ներառի ոչ իրատեսական հարցադրումներ, անիմաստ է այդ մասին խոսելը»

ՀՀԿ–ական պատգամավոր. «Եթե երկխոսությունը պիտի ներառի ոչ իրատեսական հարցադրումներ, անիմաստ է այդ մասին խոսելը»

Այսօր ասուլիսի ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը խոսել է Հայաստանի ներքաղաքական հարցերից։

«Երկխոսությունը կա ու կայանում է, և երկխոսության մեջ որոշակի գործողություններ ընթացք ստացել են»,–ասել է բանախոսն ու հավելել, որ պատվիրակության կարիք ընդհանրապես չկա։

Նա ճիշտ չի համարել ՀԱԿ անդամների կողմից այն մեկնաբանությունները՝ ըստ որոնց այս հարցում նրանք ձևական դերակատարում ունեցող մարդկանց կարծիքին նշանակություն չեն տալիս՝ ասելով. «Եթե այդ չափանիշներով նայենք, ապա նրանք էլ, փաստորեն, ձևական դերակատարում ունեն այս հարցում»։

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք ՀՀ նախագահը կպատասխանի՞ ՀԱԿ առաջարկությանը՝ բանախոսն ասել է, որ դա երկրի նախագահը որոշելու հարցն է։

Լրագրողների հարցին՝ ինչի շուրջ են բանակցելու ՀԱԿ–ն ու իշխանությունը, եթե ՀԱԿ–ի միակ պահանջն արտահերթ ընտրությունների անցկացումն է՝ Հանրապետական կուսակցության անդամը պատասխանել է.

–Եթե երկխոսությունը պիտի ներառի ոչ իրական և ոչ իրատեսական հարցադրումներ, անիմաստ է այդ մասին խոսելը,– ասել է նա ու հավելել, որ դրանց անցկացման համար քաղաքական, սոցիալական, հոգեբանական, իրավական ոչ մի հիմք չկա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը