Աշխարհ

07.07.2021 18:16


Ալիևի հրամանով փոփոխվել է Ադրբեջանի վարչատարածքային բաժանումը. ստեղծվել են «Արևելյան Զանգեզուրի» և «Ղարաբաղի» տնտեսական գոտիներ

Ալիևի հրամանով փոփոխվել է Ադրբեջանի վարչատարածքային բաժանումը. ստեղծվել են «Արևելյան Զանգեզուրի» և «Ղարաբաղի» տնտեսական գոտիներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով փոփոխվել է Ադրբեջանի վարչատարածքային բաժանումը` ըստ տնտեսական շրջանների, գրում է minval.az-ը` մանրամասնելով, որ նոր որոշմամբ` ստեղծվել են «Արևելյան Զանգեզուրի» և «Ղարաբաղի» տնտեսական գոտիներ:

Ըստ հրամանագրի` Լեռնային Ղարաբաղի` այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող շրջանները` Ջրական (Ջեբրայիլ), Քարվաճառ (Քելբաջար), Սանասար (Կուբաթլի), Քաշաթաղ (Լաչին) և Կովսական (Զանգելան), փոխանցվել են «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական գոտու ենթակայությանը:

Մինչդեռ «Ղարաբաղի» տնտեսական գոտում են ներառվել Ստեփանակերտ քաղաքը, Բեղամեջ (Աղջաբեդ), Ակնա (Աղդամ), Պարտավ (Բարդա), Վարանդա (Ֆիզուլի), Խոջալու, Մարտկերտ (Խոջավենդ), Շուշի և Թարթառ շրջանները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը