Քաղաքական

09.07.2021 15:47


Սարի վրայից նայում եմ՝ թուրքը տունս թալանում է, հրաման են տալիս՝ չկրակել․ քաշաթաղցի (տեսանյութ)

Սարի վրայից նայում եմ՝ թուրքը տունս թալանում է, հրաման են տալիս՝ չկրակել․ քաշաթաղցի (տեսանյութ)

Հոկտեմբերի 19-ի գիշերը՝ ժամը 4-ին, անօդաչու թռչող սարքն ընկել էր հետեւներիցս, պախկվել էինք ծառի տակ, մեկը չկար, որ հրաման տար կամ մեզ հաներ այնտեղից։ Եկանք, հասանք Զանգելանի հենակետ։ Ասում են՝ ի՞նչ ա եղել, որ փախնում եք։ Իրենց ասելուց 4 ժամ անց ադրբեջանցիները մտան գյուղYerkir.am-ի հաղորդմամբ՝ պատմեց Քաշաթաղի Մուշ համայնքի՝ տունը կորցրած բնակիչներից մեկը։

«Նահանջ էին տվել մինչեւ Զանգելանի հենակետ, մեր զորքը Զանգելանի հենակետում էր, 2 օր հետո արդեն Զանգելանն էլ վերցրին։ Կապանի գեներալը հրաման էր տվել՝ ոչ մի կրակոց պիտի չլինի։ Սարի վրայից նայում եմ՝ թուրքը տունս թալանում է, հրաման են տալիս՝ ոչ մի կրակոց չլինի»,-ասաց քաշաթաղցին։

Հիշեցնենք, որ այսօր 2020թ․ Արցախյան պատերազմի ժամանակ տունը կորցրած քաշաթաղցիները կրկին կառավարության շենքի առջև բողոքում էին՝ նույն պահանջով․ «Կա՛մ տուն տվեք, կա՛մ վերադարձրեք մեր տները»։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը