Քաղաքական

12.07.2021 17:11


Ոչ հայանպաստ զարգացման տեսլական ունենալով՝ փորձում է մեջտեղից հանել համայնքապետներին․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)

Ոչ հայանպաստ զարգացման տեսլական ունենալով՝ փորձում է մեջտեղից հանել համայնքապետներին․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)

Սյունիքի համայնքապետների նկատմամբ սկսվել է գործողությունների մի շարք, որը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը։

«Մխիթար Զաքարյանի ձերբակալությունը հերթական քաղաքական հետապնդումն է, որն իրականացվում է Սյունիքի համայնքապետների նկատմամբ։ Թեպետ Մխիթար Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, բայց քաղաքական հետապնդումները չեն դադարում։ Գործող իշխանությունը մեկ անձի դիկտատուրա է ուզում հաստատել։ Սա ոչ թե անօրիկանություն է, այլ անբարոյականություն է և վերջ։ Սյունիքի համայնքապետների նկատմամբ սկսվել է գործողությունների մի շարք, որը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի, որովհետև Սյունիքի համայնքապետներն առաջինն էին, որոնք իրենց հստակ դիրքորոշումն էին հայտնել պատերազմի ավարտից հետո՝ հասկանալով, որ այս մարդիկ մեծ խնդիրներ են ստեղծում Սյունիքի անվտանգության համար»,-նշեց նա։

Աննա Գրիգորյանի խոսքով՝ ինքը սյունեցիներից բազմաթիվ նամակներ և զանգեր է է ստանում, և քաղաքացիներն իրենց աջակցությունն են առաջարկում ինչպես ինքն է նշում օրինակության հաստատման համար։

«Ես մարդկանց խնդրում եմ մնալ իրենց տեղերում, բայց ես անձամբ, որպես Ազգային ժողովի պատգամավոր էլ, բազմաթիվ նամակներ եմ պատրաստել, որպեսզի հղեմ դեսպանատներին և միջազգային կառույցներին, որպեսզի իրենց ուշադրությունը հրավիրվեմ այն ապօրինությունների վրա, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում։ Անխոս, սա անձնական հաշվեհարդար է, երբ դու բերման ենթարկելիս հրամայում ես գետին պառկեցնել, հատուկ շոու ներկայացում անել։ Բայց մենք սրան հակազդեցություն ունենալու ենք, վաղվանից էլ սկսած տարբեր գործողություններ ենք իրականացնելու, որպեսզի պաշտպանենք օրինակությունը և մեր համայնքապետներին»,-ընդգծեց Աննա Գրիգորյանը։

Աննա Գրիգորյանի կարծիքով՝ խոսելով սուր և զգայուն հարցերի լուծման մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գուցե նկատի ուներ անկլավների վերադարձը և Զանգեզուրի միջանցք։

«Երբ դու ուղղակի հանում ես ամուր համայնքապետներին, որոնք թույլ չէին տալու որևէ տարածքային զիջում և նրանց փոխարեն տանելու ես քո մարդկանց, որոնք որևէ ձայն չեն հանի, երբ քո տարածքային ամբողջականությունը խախտվի, կարելի է դիտարկել նաև այն, որ ապագայում ոչ հայանպաստ զարգացման տեսլական ունենալով՝ փորձում է մեջտեղից հանել համայնքապետներին»,-հավելեց Աննա Գրիգորյանը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը