Քաղաքական

15.07.2021 22:40


«Չագուչով ո՞ւմ է վախեցնում, Սյունիքում սյունեցո՞ւն, թե՞ մեզ, խնդալու է ուղղակի». Առուշ Առուշանյան (տեսանյութ)

«Չագուչով ո՞ւմ է վախեցնում, Սյունիքում սյունեցո՞ւն, թե՞ մեզ, խնդալու է ուղղակի». Առուշ Առուշանյան (տեսանյութ)

Առաջին ատյանի դատարանը շարունակում է քննել դատախազության միջնորդությունը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու վերաբերյալ։ Դատարանի շենքի առջև լրագրողների հետ զրույցում Առուշանյանն ասաց, որ կանխատեսումներ չունի` կապված դատարանի որոշման հետ:

«Կանխատեսումներ չանեմ, կարծում եմ` նույնը կլինի, էլի, խնդիր են դրել, խնդիր են կատարում։ Մեղադրանքը շինծու է, անլուրջ է»,-ասաց Առուշանյանը։

Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ նշել է, որ գործը բացառապես քաղաքական է, որևէ իրավական գործընթաց չկա:

«Այստեղ գործ չունենք առհասարակ իրավաբանության հետ, գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման հետ։ Այս ամեն ինչը ձևական գործընթաց է, սակայն մենք պարտավոր են պաշտպանել Առուշ Առուշանյանի սահմանադրական իրավունքը»,-ասաց նա:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը