Քաղաքական

15.07.2021 22:35


Սյունիքը հարձակման է ենթարկվում Բաքվի և Երևանի կողմից. Իշխան Սաղաթելյան

Սյունիքը հարձակման է ենթարկվում Բաքվի և Երևանի կողմից. Իշխան Սաղաթելյան

Կալանավորել Սյունիքի տարբեր համայնքների ղեկավարներին, որոնք պատերազմի օրերին Սյունիքի ինքնապաշտպանությունն են կազմակերպել, հետապնդում է մեկ նպատակ՝ թուլացնել Սյունիքի դիմադրողականությունը: Այս մասին այսօր ՀՔԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Սյունիքը հարձակման է ենթարկվում Բաքվի և Երևանի կողմից, իսկ համայնքապետներին կալանավորելը քաղաքական հետապնդում է: Այլ մարզերում ևս կան համայնքի ղեկավարներ, որոնք բռնաճնշումների ներքո հրաժարական են ներկայացնում, ում վրա գործեր են հարուցում։ Սա է այսօրվա իշխանության դեմքը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նա նաև նշեց, որ «Հայաստան» դաշինքը կիրառելու է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի պայքարի այս իշխանությունների դեմ:

«Հիմա մենք ունենք իրավապահների խումբ և մեր խնդիրն է բացահայտել այս իշխանության իրական դեմքը նրանց համար, ովքեր դեռ չեն հասկանում, թե այս ժողովուրդն ում ձեռքն է կրակն ընկել և ինչի ձեռքը, նաև ասել էինք, որ միջազգային կառույցներին ևս այս բոլոր ապօրինությունների մասին տեղեկացնելու ենք»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ դատարանը քննում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ–ի միջնորդությունը։ Նա մեղադրվում է «Հայաստան» դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով ընտրակաշառք տալու մեջ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը