Լրահոս

17.06.2011 16:48


Ազգային գրադարանի նոր տնօրենը նշանակվել է

 Ազգային գրադարանի նոր տնօրենը նշանակվել է

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով Տիգրան Զարգարյանը հունիսի 17-ին նշանակվել է նախարարության ենթակայության «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

1994 - 2003 թթ. Տիգրան Զարգարյանը եղել է հանրապետական գիտաբժշկական գրադարանի ավտոմատացման բաժնի վարիչ, այնուհետ` ԵՊՀ գրադարանի ավտոմատացման բաժնի վարիչ, 2006 թ.- ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրեն, 2007-2009 թթ. eIFL-FOSS (ազատ կոդերով ծրագրաշարեր) միջազգային ծրագրի համակարգող, իսկ 2008 թ.- «Գրադարանային գործ և տեղեկատվական աղբյուրներ» ամբիոնի վարիչ:

Այս խորագրի վերջին նյութերը