Քաղաքական

16.07.2021 14:35


Եթե իրենց համար թշնամու հետ ապրելը նորմալ է, թող գնան Ադրբեջան. հայի տեսակի համար դա նորմալ չէ. Առուշանյան (տեսանյութ)

Եթե իրենց համար թշնամու հետ ապրելը նորմալ է, թող գնան Ադրբեջան. հայի տեսակի համար դա նորմալ չէ. Առուշանյան (տեսանյութ)

Այնպես են խոսում, որ նորմալ է՝ մենք պետք է թշնամու հետ ապրենք։ Գուցե իրենց համար նորմալ է, թող գնան Ադրբեջանում ապրեն, հայի տեսակի համար դա նորմալ չէ։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

«Չեմ կարծում՝ իր հողը, երկիրը սիրող մարդը կարող է ապրել մարդկանց հետ, որոնք դարեր ի վեր մեր եղբայրներին ու քույրերին սպանել են»,-ասաց Առուշ Առուշանյանը։

Անդրադառնալով Սյունիքի համայնքապետների նկատմամբ սկսված գործընթացներին, Առուշ Առուշանյանը նկատեց՝ քաղաքական պրոցես է, որի շարժառիթները կապվում են նաև Զանգեզուրի միջանցքի հետ։

«Երևի ուզում են՝ չլինի հայի այն տեսակը, որը պայքարում է թշնամու դեմ»,-նշեց Առուշ Առուշանյանը։

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը