Լրահոս

18.06.2011 13:31


Լիբիայի իշխանությունները պատմել են ապստամբների հետ ունեցած բանակցությունների մասին

Լիբիայի իշխանությունները պատմել են ապստամբների  հետ ունեցած բանակցությունների մասին

Ինչպես հաղորդում է «AFP»–ն, Լիբիայի վարչապետ Բաղդադի ալ Մահմուդն ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է, որ պաշտոնական Տրիպոլին կապի մեջ է ապստամբ լիբիացիների կառավարության հետ։

Բենգազիում տեղակայված Լիբիայի ազգային անցումային կառավարությունը, սակայն, ժխտում է, թե որևէ կապ ունի Տրիպոլիի հետ։

Ալ Մահմուդի խոսքերով՝ պաշտոնական իշխանությունները պատրաստ են բոլոր  կողմերի հետ  բանակցել։ Նա հաղորդել է, որ Մուամար Քադաֆիի կողմնակիցների և ապստամբների  ներկայացուցիչների միջև հանդիպումը եղել է Եգիպտոսում, Ֆրանսիայում և Թունիսում։

Ալ Մահմուդը մամլո ասուլիսի ժամանակ նաև նշել է, որ իրենք կարող են նույնիսկ  անվանապես մատնանշել այն ապստամբներին, ովքեր մասակցել են բանակցություններին։

Բենգազիի և Տրիպոլիի միջև սկսված բանակցությունների մասին ավելի վաղ հայտարարել էր ՌԴ նախագահի Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Մարգելովը։  Նրա խոսքերով՝ Քադաֆիի ներկայացուցիչներն ապստամբների հետ հանդիպել են Բեռլինում, Փարիզում և Օսլոյում։

Այս խորագրի վերջին նյութերը